Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մնացածը Աստված կտնօրինի

Մնացածը Աստված կտնօրինի
09.09.2015 | 15:42

Ոչ էնքան մարդեղացվող ոստիկանությունը, որքան տեսակը պահելու առաքելությունն է նրան հետաքրքիր ու… թանկ դարձնում:

Իր սերնդի վերջին մոհիկան լինելը գուցե նաև… Որ կարող է կռանալ, պոկել հատիկ-հատիկ ճերմակ մեխակների գլխիկներն ու էդպես ծնկաչոք` Վազգենի շիրմի վրա գորգ հյուսել։ Վանոյի խենթությամբ` ՆԳ-ն դարձնել երկրի առանցք ու… իր մեջ ներքաշել նույն երկրի ողջ գաղջը` քաղաքական, կառավարման... Անձամբ հայտնվել ցուցարարաների ու պետության (իշխանության էլ) արանքում ու գոռալ.
-Հոգիի՜ս, միի՜ արեք…. սթափվեե՜ք…
…ՈՒ չհասկացվել:
Ո՛չ որպես մարդ, ո՛չ որպես ոստիկանապետ, ոչ որպես քաղաքացի:
Զի որպես մարդ կարող էր ոչ թե սրտով, այլ մտոք նայել այդ ամենին ու լռել:
Որպես ոստիկան կարող էր պարզապես ուժային գործողության հրաման տալ, ու ինքնամոռաց չհայտնվել «արանքում» ու բուֆերի չվերածվել:
Որպես քաղաքացի, կարող էր անտարբեր լինել, չվերցնել պահի էներգետիկայի պատասխանատվությունը: Որ էներգետիկայից չհասկացողները չմսխեին իր արածը… Բայց ամեն բան հենց էսպես պետք է լիներ:
Բոլոր դեպքերում.
ա) Շնորհավոր:
բ) Շնորհակալություն… տեսակի ասքը պահպանելու համար։
Մնացածը Աստված կտնօրինի։
«Իրատես»

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ